Եվրոպա լիգա. Հայտնի են «Ուլիսի», «Շիրակի» և «Ալաշկերտի» մրցակիցները

Եվրոպա լիգա. Հայտնի են «Ուլիսի», «Շիրակի» և «Ալաշկերտի» մրցակիցները

Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը:

Հայաստանը ներկայացնող «Ալաշկերտը» կմրցի Շոտլանդիան ներկայացնող «Սենթ Ջոնսթոն» թիմի հետ, «Շիրակը»՝ բոսնիական «Ժրինսկի Մոստար» թիմի, իսկ «Ուլիսը»՝ Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին:

Քիչ առաջ տեղի ունեցավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի «Ցրվենա զվեզդա» (Սերբիա)-«Կայրաթ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ, «Շիրակը»՝ «Վաասա» (Ֆինլանդիա)-«ԱԻԿ» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ, իսկ «Ուլիսը»՝ «Լուսիտանս» (Անդորրա)- «Վեսթ Հեմ» (Անգլիա) զույգի հաղթողի հետ:

Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 16-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում