«Ուլիսը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի

«Ուլիսը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի

«Ուլիսը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում: Հունիսի 22-ին թիմը վերականգնողական մարզում է անցկացրել, ապա խաղացողներին հանգստանալու հնարավորություն է տրվել:

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքի ընթացքում թիմը ևս երկու ստուգողական հանդիպում է անցկացնելու ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում մեկնարկելուց առաջ: Հունիսի 22-ին «Ուլիսը» մրցելու է ռումինական «Վոլունտարի» թիմի հետ, իսկ հունիսի 27-ին` «CSMS Յասի» թիմը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Ուլիսը» մրցելու է Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ուլիսը» կմրցի «Լուսիտանս» (Անդորրա)- «Վեսթ Հեմ» (Անգլիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում