«Ուլիսը» վերադառնում է Հայաստան

«Ուլիսը» վերադառնում է Հայաստան

Արդեն տեղեկացրել ենք, որ առաջիկա օրերին «Ուլիսը» նախատեսել էր երկու ստոգողական հանդիպում անցկացնել ռումինական թիմերի հետ, սակայն թիմի ծրագրերը փոխվել են:

«Ուլիսի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ որոշ ֆուտբոլիստներ փաստաթղթային խնդիրներ ունեն, ուստի թիմը Թուրքիայի ուսումնամարզական հավաքից պետք է վերադառնա Հայաստան: Այսպիսով, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի արտագնա խաղից առաջ վերջին մարզումներն «Ուլիսն» անցկացնելու է Երևանում: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Ուլիսը» մրցելու է Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Ուլիսը» կմրցի «Լուսիտանս» (Անդորրա)- «Վեսթ Հեմ» (Անգլիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում