Գործակալ. Թուրանը ցանկանում է խաղալ ԱՊԼ-ում, «Միլանը» տարբերակ չէ

Գործակալ. Թուրանը ցանկանում է խաղալ ԱՊԼ-ում, «Միլանը» տարբերակ չէ

Ահմեդ Բյուլյուտը՝ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանի գործակալը, խոսել է իր հաճախորդի ապագայի հավանական տարբերակների մասին։

-Նա ցանկանում է հեռանալ Իսպանիայից այս ամռանը և ցանկանում է Անգլիայում խաղալ։ «Միլանն» ու «ՊՍԺ»-ն երկուսն են այն վեց թիմերից, որոնք նրանով հետաքրքրված են։

«Միլանի» տարբերակը չի դիտարկվում, քանի որ նրանք Չեմպիոնների լիգայում չեն խաղում։ «ՊՍԺ»-ն տարբերակ է, սակայն, ինչպես արդեն ասացի, Արդան ցանկանում է ԱՊԼ-ում խաղալ,-ասել է Բյուլյուտը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում