Յուրա Մովսիսյանը «Սպարտակին» կմիանա Շվեյցարիայում

Յուրա Մովսիսյանը «Սպարտակին» կմիանա Շվեյցարիայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով լիովին չի ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից, առաջիկա օրերին անհատական ծրագրով կմարզվի ակումբի` Տարասովկայում գտնվող մարզաբազայում: Այս մասին տեղեկանում ենք «Սպարտակի» պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ 2014-15թթ. մրցաշրջանի ավարտին Մովսիսյանը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել ինչպես «Սպարտակի» վերջին հանդիպումներին, այնպես էլ Եվրո-2016-ի ընտրական փուլի` Հայաստան-Պորտուգալի խաղին (2:3): «Սպարտակի» բժշկական և մարզչական անձնակազմի որոշմամբ Յուրա Մովսիսյանն անհատական մարզումների շարք կանցնի, իսկ թիմակիցներին կմիանա Շվեյցարիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում: Առաջիկա օրերին առավել հստակ պարզ կդառնա, թե երբ Մովսիսյանը կկարողանա մարզվել ընդհանուր խմբում:

Հավելենք, որ «Սպարտակի» ուսումնամարզական հավաքը սկսվելու է հունիսի 25-ին և ավարտվելու է հուլիսի 12-ին, այդ ընթացքում թիմը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում