«Voetbal Nieuws». Վիտցելն այսօր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

«Voetbal Nieuws». Վիտցելն այսօր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Բելգիայի հավաքականի և «Զենիթի» կիսապաշտպան Ալեքս Վիտսելը մոտ ժամանակներս կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ, հաղորդում է «Voetbal Nieuws» պարբերականը։ Վիտսելը պայմանագիր կկնքի մինչև 2017 թվականը։

Պարբերականի տվյալներով, Վիտսելը արդեն այսօր կստորագրի պայմանագիրը։

Միաժամանակ իտալական «Tuttosport»-ը վստահեցնում է, որ «Միլան» տեղափոխությունը չի հետաքրքրում Վիտսելին, և ֆուտբոլիստը հակված է տեղափոխվելու «Յուվենտուս» կամ անգլիական որևէ ակումբ։ 26-ամյա ֆուտբոլիստի համար «Միլանը» միայն այլընտրանք է, նշում է աղբյուրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում