Օզբիլիսը թիմակիցների հետ ժամանել է Շվեյցարիա (լուսանկար)

Օզբիլիսը թիմակիցների հետ ժամանել է Շվեյցարիա (լուսանկար)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները` այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ժամանել են Շվեյցարիա, որտեղ մինչև հուլիսի 12-ը ուսումնամարզական հավաք են անկացնելու: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ` Սերգեյ Պեսյակով, Արտյոմ Ռեբրով, Իլյա Սուխորուչենկո:

Պաշտպաններ` Սալվատորե Բոկետի, Սերգեյ Բրիզգալով, Վլադիմիր Գրանատ, Դմիտրի և Կիրիլ Կոմբարովներ, Եվգենի Մակեև, Սերգեյ Պարշիվլյուկ, Սերդար Տասկի:

Կիսապաշտպաններ` Ջանո Անանիձե, Դենիս Գլուշակով, Ալեքսանդր Զոտով, Արազ Օզբիլիս, Իվելին Պոպով, Կվինսի Պրոմես, Ռոմալու, Արտյոմ Տիմոֆեև, Խոսե Խուրադո, Ռոման Շիրոկով:

Հարձակվողներ` Դենիս Դավիդով, Վյաչեսլավ Կրոտով, Պավել Յակովլև:

Ավելի վաղ տեղեկացրել ենք` «Սպարտակի» մարզչական և բժշկական անձնակազմերի որոշմամբ` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռևս կմարզվի անհատական ծրագրով և թիմակիցներին ավելի ուշ կմիանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում