Բաքու 2015. Մեդալային հաշվարկում Հայաստանը կիսեց 36-37-րդ տեղերը

Բաքու 2015. Մեդալային հաշվարկում Հայաստանը կիսեց 36-37-րդ տեղերը

Բաքվում ավարտվեցին առաջին Եվրոպական ամառային խաղերը: Մեդալային հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է: Այս ստուգատեսում ռուս մարզիկները 164 մեդալ են նվաճել, (79 ոսկե, 40 արծաթե և 45 բրոնզե): Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է` 56 (21, 15, 20) մեդալ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը` 47 (18, 10, 19):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`

Հունահռոմեական ոճի մբիշ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը մեդալային հաշվարկի վերջնարդյունքում Կիպրոսի հետ կիսում է 36-37-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցում էր 25 մարզիկ: Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: 18-ամյա հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ սահմանեց, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցի ժամանակ վրիպելով` գրավեց 5-րդ տեղը: Բռնցքամարտիկներից մեդալին մոտ էր Նարեկ Աբգարյանը, ով պարտվեց 1/4 եզրափակչում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում