«Սպարտակը» ջախջախիչ հաղթանակ է տոնել (տեսանյութ)

«Սպարտակը» ջախջախիչ հաղթանակ է տոնել (տեսանյութ)

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր «Սպարտակը» ստուգողական խաղում 12:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Դորնբիրն» թիմի նկատմամբ: «Բիկինեվիզե» մարզադաշտում կայացած խաղում պոկերի հեղինակ է դարձել Կվինսի Պրոմեսը, դուբլերով աչքի են ընկել Դենիս Դավիդովը և Վյաչեսլավ Կրոտոցը, մեկական գոլ էլ խփել են Ռոման Շիրոկովը, Պավել Յակովլևը, Իվելին Պոպովը, Ռոմուլոն:  Նշենք նաև, որ 26-րդ րոպեին` 0:1 հաշվի ժամանակ, խաղադաշտից հեռացվել է «Դորնբիրնից» Յուլիան Մայրը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է առաջին խաղակեսին, իսկ հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ շարունակում է մարզվել անհատական ծրագրով և թիմակիցներին կմիանա ավելի ուշ:

«Սպարտակի» կազմն առաջին խաղակեսում` Պեսյակով, Կոմբարով, Տիմոֆեև, Բրիզգալով, Մակեև, Շիրոկով, Զոտով, Օզբիլիսի, Յակովլև, Անանիձե, Դավիդով:

«Սպարտակի» կազմը երկրորդ խաղակեսում` Ռեբրով, Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Դ. Կամբարով, Գլուշակով, Ռոմուլո, Պրոմես, Յակովլև,Պոպով, Կրոտով:

Ընկերական հանդիպում
«Դոնբիրն»-«Սպարտակ»` 0:12

Հետևեք մեզ նաև Telegram-ում