«Ուլիսը» պատրաստվում է Մալթա մեկնել

«Ուլիսը» պատրաստվում է Մալթա մեկնել

Հունիսի 30-ին` ժամը 15:00-ին, «Ուլիսը» չարթերային չվերթով մեկնելու է Մալթա: ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղից առաջ երևանյան թիմը վաղը առավոտյան կանցկացնի վերջին մարզումը, որից հետո էլ կմեկնի մրցավայր: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Ուլիսը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Բիրկիրկարա» թիմի հետ: Երևանի ժամանակով խաղը մեկնարկելու է ժամը 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում