«Միկան» կմասնակցի Բարձրագույն խմբի առաջնությանը

«Միկան» կմասնակցի Բարձրագույն խմբի առաջնությանը

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով «Միկայի» մասնակցությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնությանը, միաժամանակ հայտնելով, որ պաշտոնական գրությունը կներկայացվի ՀՖՖ մեկ օրվա ընթացքում:

ՀՖՖ Գործկոմը ողջունեց «Միկա» ակումբի հայտարարությունը և որոշում կայացրեց հետաձգել «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի հարցի քննարկումը մեկ օրով՝ հնարավորություն տալով «Միկային» պաշտոնական գրությունը ներկայացնել ՀՖՖ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում