Եվրոպայի լիգա. «Ուլիսը» և «Բիրկիրկարան» հաղթողին չորոշեցին

Եվրոպայի լիգա. «Ուլիսը» և «Բիրկիրկարան» հաղթողին չորոշեցին

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Պաոլայի «Հիբերնիանս» մարզադաշտում կայացավ «Բիրկիրկարա»-«Ուլիս» հանդիպումը: Խաղի ընթացքում գոլեր չգրանցվեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկվելու է հուլիսի 9-ին, Երևանում կայանալիք պատասխան խաղում:

«Ուլիսը» խաղին մասնակցել է հետևյալ մեկնարկային կազմով.

Արսեն Բեգլարյան, Իրակլի Չեժիա, Իվան Մամախանով, Ռադե Դուգալիչ, Կոնստանտին Մորոզով, Լևան Ջարկավա, Դավիթ Խուրցիձե, Իրակլի Գեփերիձե, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան, Գիորգի Խուբուա:

Հանդիպման ընթացքում Պիլիևին և Խուբուային փոխարինել են Բելոմիցևը և Չիբամբան: «Ուլիսի» կազմում դեղին քարտ են ստացել Դուգալիչը, Ալեքսանյանը և Խուբուան:

Նշենք, որ այս դիմակայության հաղթողը երկրորդ փուլում մրցելու է «Լուսիտանս» (Անդորրա)- «Վեսթ Հեմ» (Անգլիա) զույգի հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ
«Բիրկիրկարա»-«Ուլիս»` 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում