«Գանձասար Կապանը» նոր հարձակվող ունի

«Գանձասար Կապանը» նոր հարձակվող ունի

«Գանձասար Կապանի» շարքերն է համալրել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաևը, ով կապանյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Վլադիկավկազի «Ալանիայում» և մի շարք այլ թիմերում:

«Ալանիայի» կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով հաղթել է: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Ակտոբեի» հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:

Մամուլի քարտուղարությունը հայտնում է նաև, որ «Գանձասար Կապան» է վերադարձել նախորդ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկած Գրիգոր Մելիքսեթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում