«Ուլիսի» մրցակիցը Երևան կժամանի հուլիսի 7-ին

«Ուլիսի» մրցակիցը Երևան կժամանի հուլիսի 7-ին

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում Երևանի «Ուլիսը» մրցում է Մալթայի «Բիրկիրկարայի» հետ։

Թիմերն առաջին խաղում չեն կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում:

Ինչպես հայտնում է «Բիրկիրկարայի» պաշտոնական կայքը, թիմը Երևան կժամանի հուլիսի 7-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում