«Միլանն» Իբրահիմովիչին տարեկան 6 մլն եվրո է առաջարկում

«Միլանն» Իբրահիմովիչին տարեկան 6 մլն եվրո է առաջարկում

Իտալական «Միլանը» մտադիր է վերադարձնել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Ինչպես հայտնում է «Gazzetta dello Sport» պարբերականը, իտալական ակումբը շվեդ ֆուտբոլիստին պատրաստ է երեք տարով պայմանագիր առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։

-Մեր երկրպագուները ցանկանո՞ւմ են տեսնել թիմում Իբրահիմովիչին։ Դե, եթե նա գա, ես էլ դեմ չեմ լինի,-ասել է ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին։

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «Միլանում» անցկացրել է երկու մրցաշրջան, իսկ 2012-ի հուլիսին տեղափոխվել «ՊՍԺ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թ. ամառը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում