«Բանանցն» ու «Գանձասար Կապանը» ստուգողական խաղ են անցկացրել

«Բանանցն» ու «Գանձասար Կապանը» ստուգողական խաղ են անցկացրել

Հայկական թիմերը շարունակում են նախապատրաստվել Բարձրագույն խմբի` 2015-16թթ. առաջնությանը:

Հուլիսի 6-ին Հանքավանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցը» ստուգողական խաղում մրցել է «Գանձասար Կապանի» հետ: Հանդիպումն ավարտվել է 75-րդ րոպեին, երբ «Բանանցը» հաշվի մեջ առաջ է եղել 3-1 հաշվով: «Բանանցի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղադաշտում առաջացած լարվածություն հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանդիպումը:

Հավելենք, որ հուլիսի 8-ին «Բանանցը» կվերադառնա Երևան, իսկ հուլիսի 9-ին կմրցեն Արամ Ոսկանյանի և Արթուր Ոսկանյան թիմերը՝ «Բանանցն» ու «Բանանց-2»-ը:

Հանքավան, ստուգողական հանդիպում

Բանանց – Գանձասար 3:1
Գոլերը՝ Լեարսիո 10, Սարգիս Բալոյան 24, 29

Հետևեք մեզ նաև Telegram-ում