«Վալենսիան» նոր հարձակվող ունի (լուսանկարներ)

«Վալենսիան» նոր հարձակվող ունի (լուսանկարներ)

 

ՊՍՎ-ի արդեն նախկին հարձակվող Զակարիա Բակալին կարիերան շարունակելու է «Վալենսիայում»: 19-ամյա ֆուտբոլիստը մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: 

«Աննկարագրելի ուրախ եմ նման ավանդույթներով և մակարդակով ակումբին միանալու համար: Ուրախ եմ, որ խաղալու եմ Իսպանիայի առաջնությունում: Լի եմ աշխատելու և թիմակիցներիս օգնելու ցանկությամբ: Որոշ ժամանակ առաջ որոշել էի հեռանալ ՊՍՎ-ից, իսկ Իսպանիա տեղափոխությունն ինձ համար երազանքի իրականացման է նման»,-Բակալիի խոսքը մեջբերված է «Վալենսիայի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում