Ժարդելից մինչև Շեյկ… Ովքե՞ր են գերել Ռոնալդուի սիրտը

Ժարդելից մինչև Շեյկ… Ովքե՞ր են գերել Ռոնալդուի սիրտը

Իրինա Շեյկից բաժանվելուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն որոշ շրջան վատ խաղաց. ակնհայտ էր` անձնականն ազդել էր պորտուգալացու ֆուտբոլային կյանքի վրա: Բաժանումից շաբաթներ անց Շեյկը հայտարարեց. «Մտածում էի` իդեալական տղամարդու եմ գտել, բայց այդպես չէր: Կարծում եմ` յուրաքանչյուր կնոջ համար էլ հաճելի չէ, երբ կողքիդ քո տղամարդը չէ: Ինձ համար տհաճ էր, ես ինձ անապահով էի զգում», ապա սիրավեպ սկսեց դերասան Բրեդլի Կուպերի հետ, իսկ ահա Ռոնալդուն հաղթահարեց դժվարությունները, դեռ նոր ընկերուհի չունի և ժամանակի մեծ մասն անցկացնում է որդու հետ

Իսկ ու՞մ հետ էր հանդիպում Ռոնալդուն նախքան Իրինա Շեյկը:  «Խաղից դուրս» խորագրում այս անգամ ներկայացնում ենք Ռոնալդուի նախկին ընկերուհիներին:

Ժորդանա Ժարդել

Ժորդանան «Սպորտինգի» նախկին խաղացող Մարիո Ժարդելի քույրն է: Հետաքրքրական է, որ հենց ֆուտբոլիստն է քրոջը ծանոթացրել Ռոնալդուի հետ: Ժորդանան մոդել էր Լիսաբոնում ու երազում էր դառնալ երկրորդ Վիկտորյա Բեքհեմն Անգլիայում, սակայն ինչպես կյանքը ցույց տվեց` մոդելի երազանքն անկատար մնաց:

Ջեմմա Ատկինսոն

Անգլիացի դերասանուհի և մոդել Ջեմմա Ատկինսոնի ու Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները լի են եղել վեճերով: Նրանք բաժանվել են, հետո միացել, ապա կրկին բաժանվել ու միացել: Ջեմման պատմել է, որ Ռոնալդուին մշտապես հետաքրքրելու համար հաճախ մերկապարեր է կազմակերպել: Հարցարզույցներից մեկի ժամանակ էլ մոդելին հարցրել են, թե ինչ կաներ, եթե Ռոնալդուն ստեր: Ջեմման պատասխանել էր, որ պատուհանից կնետեր ֆուտբոլիստին:

Ներեյդա Գալյարդո

Նա Կրիշտիանուի ամենահայտնի ընկերուհիներից է: Ներեյդան երկար ժամանակ փորձում էր մոդել դառնալ, բայց բոլոր փորձերն անարդյունք էին: Ռոնալդուի հետ ծանոթանալու ժամանակ նա աշխատում էր հասարակական կացարաններից մեկում, ցածր աշխատավարձի դիմաց: Բացի այդ, Ներեյդան բայքեր է ու գիշերային ակումբների սիրահար:

Իմոջեն Թոմաս

Ուելսցի մոդել և դերասանուհի Իմոջենը ժամանակին ներխուժել է Ռայան Գիգզի ընտանիք, իսկ դրանից առաջ եղել է Ռոնալդուի ընկերուհին: Նա հայտնի է դարձել «Միսս Ուելս-2003» մրցույթից հետո, իսկ երեք տարի անց մասնակցել է «Մեծ եղբայր» շոուին:

Լետիցիա Ֆիլիպի

Իտալուի մոդել Լետիցիա Ֆիլիպին, ով 7 տարով մեծ է Ռոոնալդուից, ֆուտբոլիստի հետ հանգստի ժամանակ է ծանոթացել: Ինչպես այն ժամանակ հայտնում էր «The Sun»-ը՝ հենց իտալուհին է պատճառ դարձել, որ Ռոնալդուն բաժանվի Գալյարդոյից: 1994-ին Ֆիլիպին երրորդն էր «Միսս Իտալիա» մրցույթում:

Ռաֆայելա Ֆիչո

Մոդել Ռաֆայելան հայտնի է դարձել ինտերնետային ակցիայից հետո, որի ժամանակ կուսությունը վաճառում էր 1 միլիոն եվրոյի դիմաց: Երբ գնորդը հայտնվել էր, մոդելը հետ է կանգնել որոշումից: Ամեն դեպքում, Ռոնալդուի ու նրա հարաբերությունները կարճատև են եղել:

Փերիս Հիլթոն

2009-ին Կրիշտիանու Ռոնալդուի և Փերիս Հիլթոնի լուսանկարները «պայթեցրին» համացանցը: Լուսանկարներից դատելով` ֆուտբոլիստը լեզու էր գտել մոդել-երգչուհի-դերասանուհի-ոճաբան Հիլթոնի հետ, սակայն ոչ երկար ժամանակով:

Իրինա Շեյկ

Իրինա Շայխլիսլամովան` Իրինա Շեյկը չելյաբինսկյան գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո հասավ համաշխարհային ճանաչման, հայտնվեց հայտնի ամսագրերի էջերին, բազմաթիվ գովազդային հոլովակներում նկարվեց: Ռոնալդուի հետ Շեյկը ծանոթացավ 2010-ին՝ «Armani»-ի նկարհանումների ժամանակ: 5 տարվա ընկերությունը ռերորդ էր Ռոնալդուի համար:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Իրինայի և Կրիշտիանուի հարաբերությունները վատացել են այն ժամանակ, երբ մոդելը տարեսկզբին հրաժարվել է մասնակցել ֆուտբոլիստի մոր ծննդյան տոնին: Շեյկը չհայտնվեց նաև «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որտեղից Ռոնալդուն գլխավոր մրցանակով հեռացավ: Բաժանումից հետո ի տարբերություն Ռոնալդուի՝ Շեյկը նախկին սիրելիին լավ խոսքեր չհասցեագրեց:

Լուսիա Վիլլալոն

Լուսիայի ու Կրիշտիանուի լուսանկարները համացանցում հայտնվեցին Շեյկի հետ բաժանումից օրեր անց: Զուգադիպությու՞ն… Լուսիան 26 տարեկան է,  բարձրագույն երկու կրթություն ունի՝ իրավաբանական և լրագրողի, «Ռեալի» հեռուստաալիքի հաղորդավարուհիներից է և որոշ լրատվամիջոցների հավաստմամբ` Ռոնալդուի նոր ընկերուհին:

Յարա Խմիդան

«Դեղին մամուլի» ներկայացուցիչներից շատերն էլ խոսում են Ռոնալդուի և ուկրաինուհի Յարա Խմիդանի սիրո մասին: Յարան մոդելային բիզնեսում է աշխատում և հիմա ապրում է Նյու-Յորքում, լուսանկարվում է ամերիկյան ու եվրոպական լավագույն ամսագրերի համար: 

Մինչ շատերը փորձում են կողմորոշվել` ո՞վ է Ռոնալդուի սրտի նոր տիրուհին, ֆուտբոլային աստղը վայելում է հանգիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում