Պաշտոնական. Ռամին տեղափոխվում է «Սևիլյա»

Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամին հրաժեշտ է տվել «Միլանին» և տեղափոխվել իսպանական «Սևիլյա»։
29-ամյա ֆուտբոլիստը «Միլան» էր տեղափոխվել «Վալենսիայից» 2014-ի հունվարին։ Այս տրանսֆերային պատուհանի երկրորդ հատվածում «Միլան» կուղևերվի «Սևիլյայի» ֆուտբոլիստ Կարլոս Բական։ Ռամին օրերս պաշտոնապես կներկայացվի որպես «Սևիլյայի» ֆուտբոլիստ։