«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրիմսկում

«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրիմսկում

Հուլիսի 13-ից 27-ն «Արարատը» արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցը Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարն» է:

Հավելենք, որ «Արարատն» արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել և թիմին է միացել «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում