Յուրա Մովիսյան. Մարզիչն ինձ ասել է` շատ է ցանկանում, որ խաղամ

Յուրա Մովիսյան. Մարզիչն ինձ ասել է` շատ է ցանկանում, որ խաղամ

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի անհանգստանում, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը պայմանագիր է կնքել հարձակվող Զե Լուիշի հետ: Այդ մասին Մոսվիսյանն ասել է «Championat.com»-ին տված հարցազրույցում:

«Շատ լավ է: Լավ է ոչ միայն ինձ համար, այլև ակումբի: Եթե ինչ-որ մեկը վնասվածք ստանա, ի՞նչ պետք է լինի… Ցանկացած թիմում պետք է լինի 2-3 լավ հարձակվող: Երբ ես նոր էի տեղափոխվել «Կրանսոդարից», «Սպարտակում» 5 հարձակվող կար, բայց ես խաղաժամանակ էի ստանում: Այնպես որ, մրցակցությունն ինձ չի վախեցնում»,-ասել է Մովսիսյանը:

Հայ ֆուտբոլիստը նաև նշել է, որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևն իրեն վստահում է:

«Դմիտրի Անատոլևիչն ասել է, որ վստահում է ինձ և շատ է ցանկանում, որ ես խաղամ: Ինձ համար դա կարևոր է, քանի որ ցանկացած հարձակվողի համար չկա ավելի վատ բան, քան մարզչի կողմից վստահության բացակայությունը: Նման բան ինձ հետ եղավ Մուրա Յակինի օրոք»,-եզրափակել է Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում