Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկը» երկու խաղերում էլ առավելության հասավ Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորեի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Ինչպես Երևանում կայացած առաջին խաղում, այնպես էլ արտագնա խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Փյունիկի» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Կամո Հովհաննիսյանը և Վարդգես Սաթումյանը, իսկ դաշտի տերերի կազմում երկրորդ կեսում հաշիվը կրճատեց Տրաինին: Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է նորվեգական «Մյոլդեի» հետ: 

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ

«Ֆոլգորե»-«Փյունիկ»` 1:2 (ընդհանուր 2:4)
Գոլերը` Տրաինի 66՛ – Հովհաննիսյան 6՛, Սաթումյան 44՛ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում