Բուբնով. Մովսիսյանը չի կարողանա մրցակցել Զե Լուիշի հետ

Բուբնով. Մովսիսյանը չի կարողանա մրցակցել Զե Լուիշի հետ

Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» վերջին տրանսֆերին։ Հիշեցնենք, որ «կարմրասպիտակները» ձեռք էին բերել հարձակվող Զե Լուիշին։

-Զե Լուիշը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, բայց մենք հաճախ ենք ականատես եղել, թե ինչպես նման բազմաթիվ խաղացողներ տեղափոխվել են «Սպարտակ» և վերափոխվել։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս դեպքում։

Մովսիսյանը ռուսերեն չգիտի, բոլորովին այլ վայրում է մեծացել։ Հնարավոր է՝ նա «Սպարտակում» հայտնվել է Չելոյանցի օգնությամբ։ Համենայն դեպս, միանշանակ է, որ նա կարգով ավելի ցածր է, քան Զե Լուիշը: Յուրան չի կարողանա մրցակցել նրա հետ,-ասել է Բուբնովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում