«Գանձասար Կապանը» մեկնել է Բուլղարիա (լուսանկարներ)

«Գանձասար Կապանը» մեկնել է Բուլղարիա (լուսանկարներ)

Հուլիսի 8-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Բուլղարիա է մեկնել «Գանձասար-Կապան»-ի պատվիրակությունը. հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ թիմը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բանսկո քաղաքում, հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 4 հանդիպում: Հավաքին կմասնակցեն նաև բոլոր նորեկները` Ացամազ Բուրաևը, Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Պետրոսյանը, Տիգրան Բարսեղյանը:

Նշենք նաև, որ թիմը փոխել է նաև հանդերձանքը, այսուհետև «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները կկրեն «Adidas» ապրանքանիշի մարզահագուստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում