«Ուլիսը» երկու արտասահմանցի նորեկ ունի

«Ուլիսը» երկու արտասահմանցի նորեկ ունի

Մալթայի «Բիրկիրկարա» թիմի հետ Եվրոպայի լիգայի խաղարկության պատասխան խաղից առաջ Երևանի «Ուլիսն» ունեցավ երկու նոր ձեռքբերում:

Ակումբը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպաններ պերուացի Կլաուդիո Տորեխոնի և Իգոր Պադերինի հետ: Այս մասին հաղորդում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը։

Պերուացի 22-ամյա ֆուտբոլիստն չի կարող մասնակցել «Բիրկիրկարայի» հետ խաղին, իսկ ահա 25-ամյա Իգոր Պադերինը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա հուլիսի 9-ին:

Հավելենք, որ որոշ ֆուտբոլիստների հետ էլ պայամանգրերը կարող են երկարաձգվել Եվրոպայի լիգայի հանդիպումներից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում