Արտակ Ալեքսանյան. Ամեն ինչ կանենք հաղթանակի համար

Արտակ Ալեքսանյան. Ամեն ինչ կանենք հաղթանակի համար

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի` «Ուլիս»-«Բիրկիրկարա» պատասխան խաղից առաջ երևանյան թիմի ավագ Արտակ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հասկանում են` վաղվա խաղում սխալվել չի կարելի:

«Նախորդ խաղը շատ ծանր ստացվեց, քանի որ մրցակիցը կարգապահ և կազմակերպված թիմ է: Առաջին րոպեից մինչև վերջինը պայքար էր ընթանում, բայց ոչ-ոքի (0:0) գրանցվեց: Ես խաղում էի առաջ քաշված հարձակվողի դիրքում, բարդ էր, քանի որ ինձ ավելի հոգեհարազատ է ենթահարձակվողի դիրքը: Ամեն դեպքում, պատրաստ եմ յուրաքանչյուր դիրքում օգնել թիմին:

Վաղը կտեսնենք` ինչ կլինի: Մենք հասկանում ենք վաղվա խաղում մեր սխալի արժեքը: Դա կորուստ կլինի ինչպես թիմի, այնպես էլ յուրաքանչյուր խաղացողի համար:  «Վեսթ Հեմի» (որակավորման երկրորդ փուլի մրցակիցը-խմբ.) դեմ խաղալու հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում: Վաղն ամեն ինչ պարզ կդառնա, իսկ մենք ամեն ինչ կանենք հաղթանակի համար»,-ասաց Արտակ Ալեքսանյանը:

                                                Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում