Փոփոխություններ «Գանձասար-Կապան-2»-ում

Փոփոխություններ «Գանձասար-Կապան-2»-ում

«Գանձասար-Կապան-2»-ը արդեն երկու շաբաթ է, ինչ սկսել է նախապատրաստությունը 2015-16 մրցաշրջանին: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ եթե նախորդ տարիների համեմատ կապանյան երկրորդ թիմում հանդես էին գալիս առավել փորձառու ֆուտբոլիստները, ապա այժմ թիմի փիլիսոփայությունը փոխվել է, և շեշտը դրվելու է տեղացի երիտասարդ կադրերի, կապանյան թիմի մարզադպրոցի շրջանավարտների ու սաների վրա, ինչը անխոս ուրախացնող փաստ է: 

Նախորդ մրցաշրջանի վերջնամասում էլ «Գանձասար-Կապան-2»-ը հանդես եկավ ամբողջությամբ թիմի «ջերմոցի» սաներով, ովքեր իսկապես լավ ներուժ ունեն և կարող են ապագայում մեծ օգուտ տալ թիմին: Թիմի փիլիսոփայությունից զատ փոխվել է նաև գլխավոր մարզիչը, երիտասարդ, խոստումնալից Տիգրան Գևորգյանի փոխարեն 2015-2016 մրցաշրջանի ընթացքում «Գանձասար-Կապան-2»-ի ղեկը ստանձնելու է Աշոտ Մանուչարյանը: Տիգրան Գևորգյանը լավ աշխատանքի համար ընդգրկվել է Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի մարզչական անձնակազմ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում