«Մոլդեի» հետ խաղին «Փյունիկը» նախապատրաստվելու է Ստամբուլում

«Մոլդեի» հետ խաղին «Փյունիկը» նախապատրաստվելու է Ստամբուլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` «Մոլդեի» հետ առաջին խաղին նախապատրաստվելու է Թուրքիայում:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Փյունիկը» ժամանել է Ստամբուլ, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հուլիսի 12-ը, ապա կմեկնի Նորվեգիա: «Մոլդե»-«Փյունիկ» առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 14-ին:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Սարգիս Հովսեփյանի սաները հաղթահարել են Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորեի» արգելքը` երկու խաղերի արդյունքում հաղթելով 4:2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում