Բեքհեմը որդու հետ հետևել է Մարեյի և Ջոկովիչի խաղերին (լուսանկարներ)

Բեքհեմը որդու հետ հետևել է Մարեյի և Ջոկովիչի խաղերին (լուսանկարներ)

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որդու` Ռոմեոյի հետ հետևել է Լոնդոնում ընթացող «Մեծ Սաղավարտի» մրցաշարերից «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ խաղերին:

Բեքհեմները «Կենտրոնական» կորտում նախ հետևել են Էնդի Մարեյ-Վաշեկ Պոսպիշիլ, ապա Նովակ Ջոկովիչ-Մարին Չիլիչ խաղերին: Հիշեցնենք, որ պայքարը շարունակելու հնարավորություն են ստացել Մարեյը և Ջոկովիչը, ովքեր եզրափակչի ուղեգրի համար մրցելու են Ֆեդերերի և Գասկեի հետ համապատասախանաբար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում