Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ

Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիտները շարունակում են նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին` ուսումնամարզական հավաք անցկացնելով Սանկտ-Գալենում: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն ամեն օր երկու մարզում են անցկացնում, իսկ երեկոյան գլխավոր մարզիչ Դմիտրի Ալինչևը ժամանակ է հատկացնում մարտավարական վարժություններին:

«Սպարտակի» այսօրվա մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել են նորեկ Զե Լուիշը և հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը վերջին շրջանում վնասվածքի պատճառով մարզվում էր անհատական ծրագրով: Զե Լուիշը և Մովսիսյանն այսօր մարզվել են ամբողջական ծանրաբեռնավածությամբ, բացի այդ շարունակելու են կատարել ֆիզպատրաստվածության մարզիչ Օլեգ Սամատովի հրահանգները, որպեսզի կարճ ժամանակում լավ մարզավիճակ ձեռք բերեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում