Եվրոպայի լիգա. «Ուլիսը» թողնում է պայքարը (տեսանյութ)

Եվրոպայի լիգա. «Ուլիսը» թողնում է պայքարը (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր «Ուլիսը» զրկվեց Եվրոպայի լիգայում պայքարը շարունակելու հնարավորությունից:

Որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուլիսը» և «Բիրկիրկարան» գոլեր չէին խփել, իսկ «Հանրապետական» մարզադաշատում կայացած խաղում Մալթան ներկայացնող թիմը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց: «Բիրկիրկարայի» կազմում մեկական գոլ խփեցին Ֆաբրիցիո Միկոլին, Մաուրիցիո Մազետին և Փոլ Ֆենեկը, իսկ «Ուլիսի» միակ գոլը հեղինակեց Կոնստանտին Մորոզովը: Թիմերը խաղն ավարտեցին 10-ական հոգով. հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Տերենսե Վերան, իսկ «Ուլիսի» կազմում խաղադաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ

«Ուլիս»-«Բիրկիրկարա»` 1:3 (ընդհանուր` 1:3)
Գոլերը` Մորոզով 71՛ – Միկոլի 21՛, Մազետի 44՛, Ֆենեկ 80՛ (11-մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում