«Միլանը» համաձայնության է եկել Իբրահիմովիչի գործակալի հետ

«Միլանը» համաձայնության է եկել Իբրահիմովիչի գործակալի հետ

Իտալական «Միլանը» չի դադարեցնում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու փորձերը։

Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն պայմանավորվել է «ՊՍԺ»-ի հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ ֆուտբոլիստի պայմանագրի վերաբերյալ։ «La Gazetta dello Sport» պարբերականի տվյալներով, «Միլանը» պատրաստ է 33-ամյա Իբրահիմովիչի հետ երեք տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով, գումարած տարատեսակ հավելավճարները։ Նշվում է, որ «ՊՍԺ»-ն համաձայն է Իբրահիմովիչին «Միլանին» զիջել 5,5 մլն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» երկու մրցաշրջան է անցկացրել, իսկ 2012-ի ամռանը «ՊՍԺ» է տեղափոխվել 21 միլիոն եվրոյով։ Շվեդ ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականի ամառը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում