Կարպին. «Ուլիսի» 10 ֆուտբոլիստ կտեղափոխվի «Տորպեդո»

Կարպին. «Ուլիսի» 10 ֆուտբոլիստ կտեղափոխվի «Տորպեդո»

Արմավիրի «Տորպեդոյի» նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հաղորդել է, որ իր թիմում լինելու են Երևանի «Ուլիսի» տասը ֆուտբոլիստներ։ «Տորպեդոյի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը «Ուլիսի» սեփականատերն է։

-«Տորպեդոյում» «Ուլիսի» տասը խաղացող կլինի։ Նրանց վերջին խաղին ներկա եմ գտնվել։ Երեկ հասցրել եմ ծանոթանալ թիմի հետ։ Վերականգնողական մարզում էր անցկացվում, իսկ այսօր նախախաղյա մարզում կլինի։

Մարզչական շտա՞բ։ Երկրորդ մարզիչն ու վերլուծողը նրանք են, ովքեր ինձ հետ Իսպանիայում են աշխատել։ Կլինի դարպասապահների մարզիչը։ Թիմը նոր է հավաքվել, այդ պատճառով բարդություններ կան։ Օգնականներս դեռևս վիզա չեն ստացել։ Մարզչական շտաբը կձևավորվի Խաբարովսկում խաղից հետո,-ասել է Կարպինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում