«Ուլիսում» արմատական փոփոխություններ են լինելու

«Ուլիսում» արմատական փոփոխություններ են լինելու

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բիրկիրկարայից» պարտություն կրելուց հետո «Ուլիսի» կազմում արմատական փոփոխություններ են սպասվում:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի մեկնարկային կազմը բացառությամբ դարպասապահ Արսեն Բեգլարյանի հանդես չի գա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լևան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն և Նիկա Պիլիևը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը և տեղափոխվել Արմավիրի «Տորպեդո»: Այժմ «Ուլիսի» ղեկավարությունն ակտիվ սելեկցիոն աշխատանք է տանում թիմը նոր խաղացողներով համալրելու համար: Առաջիկա օրերին պարզ կլինի` ովքեր կհամալրեն թիմի կազմը:

Այսպիսով, Սուրեն Չախալյանին և նրա օգնականներին երկրորդ անգամ անընդմեջ սպասվում է թիմ կառուցելու դժվարին գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում