«Սպարտակը» հաղթեց ընկերական խաղում, Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց ընկերական խաղում, Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակն» ստուգողական խաղում մրցեց «Սանկտ Գալենի» հետ:

«AFG արենա» մարզադաշտում կայացած խաղում Դմիտրի Ալինչևի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Հանդիպման 9-րդ րոպեին «Սպարտակին» առաջ մղեց Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղին էր մասնակցում: Նախքան ընդմիջման գնալը «Սպարտակի» կազմում աչքի ընկան նաև Խոսե Խուրադոն և Դենիս Գլուշակովը: Երկրորդ խաղակեսում «Սանկտ Գալենին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 51-րդ րոպեին Արտյոմ Ռեբրովի պաշտպանած դարպասը գրավեց Ջենգիս Չավուշևիչը:

61-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խաղադաշտում տեղը զիջեց Դենիս Դավիդովին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` կարող է հեռանալ մոսկովյան թիմից, խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին:

Ստուգողական խաղ

«Սպարտակ»-«Սանկտ Գալեն»` 3:1
Գոլերը` Մովսիսյան 9՛, Խուրադո 15՛, Գլուշակով 23՛ – Չավուշևիչ 51՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում