Ալենիչևը գոհ է Մովսիսյանի աշխատանքից

Ալենիչևը գոհ է Մովսիսյանի աշխատանքից

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը գոհ է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի աշխատանքից:

Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակն» ընկերական խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Սանկտ Գալենի» նկատմամբ, իսկ վնասվածքից ապաքինված Մովսիսյանը խաղաժամանակ (61 րոպե) ստացավ ու դարձավ գոլի հեղինակ:

«Ես նախատեսել էի, որ Յուրան հենց այդքան խաղաժամանակ կստանա, քանի որ նա ընդամենը մի քանի օր է, ինչ աշխատում է ընդհանուր խմբում: Յուրան դիմացավ, գոլ խփեց, ունեցավ նաև հիանալի հնարավորություն: Ընդհանուր առմամբ, գոհ եմ` ինչպես է նա մարզավիճակ հավաքում»,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Սպարտակի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում