Իսպանիայի Գրան-պրիում հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել

Իսպանիայի Գրան-պրիում հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել

Մադրիդում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող 15-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին հայ մարզիկները: Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մեր ընտրանին  երեքական ոսկե, արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել:

Պաատվանդանի ամենավերին աստիճանին կանգնելեն Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ), իսկ 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել Ռաֆայել Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում