Շլացուցիչ Սերենա Ուիլյամսը, նրա ու Ջոկովիչի պարն ու այլ կադրեր «Ուիմբլդոնի» չեմպիոնական ընթրիքից

Շլացուցիչ Սերենա Ուիլյամսը, նրա ու Ջոկովիչի պարն ու այլ կադրեր «Ուիմբլդոնի» չեմպիոնական ընթրիքից

Երեկ տեղի է ունեցել թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերից մեկի՝ «Ուիմբլդոնի» չեմպիոնների պատվին հանդիսավոր ընթրիքը, որին մասնակցել են նաև նախկին հաղթողներից շատերը։

Երեկույթի ամենաուշագրավ դրվագներից մեկը կանանց մենախաղերի չեմպիոնուհի, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի շքեղ երեկոյան զգեստն է եղել։ Բոլորի ուշադրությունը սևեռված էր Սերենայի արտաքինի վրա նաև այն պատճառով, որ օրերս համացանցում աղմուկ էր բարձրացել ամերիկուհու վերաբերյալ արված սեքսիստական թվիթի պատճառով։ Թվիթերի օգտատերերից մեկն իր միկրոբլոգում գրել էր, որ թենիսիստուհու հաջողության գաղտնիքն այն է, որ նա տղամարդու կառուցվածք ունի։ Դրան անդրադառնալով՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը՝ Ջոանն Ռոլինգը նշել էր, որ այդ գրառման հեղինակը հիմար է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում