Ռոնալդուն միացել է թիմակիցներին (լուսանկարներ)
14/07/2015 00:12
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն միացել է թիմակիցներին: Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ մադրիդյան թիմի 24 ֆուտբոլիստ Ավստրալիա է մեկնել` ուսումնամարզական հավաքի, իսկ Ռոնալդուն, ով արդեն մի քանի օր Մելբուրնում է, հուլիսի 13-ին է միացել թիմին:
Ավստրալիայի ուսումնամարզական հավաքին մասնակցում են`
Դարպասապահներ` Նավաս, Պաչեկո, Յանես:
Պաշտպաններ` Վարան, Պեպե, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Դանիլո:
Կիսապաշտպաններ` Կրոս, Բեյլ, Սիլվա, Մոդրիչ, Լուկաս, Չերիշև, Իսկո, Իլյարամենդի, Էդեգոր, Մ. Լյորենտե, Լասո:
Հարձակվողներ` Բենզեմա, Խեսե, Ռոնալդու:
Խամես Ռոդրիգեսը և Կազեմիրոն «Ռեալին» կմիանան առաջիկա օրերին, իսկ Ֆաբիու Կոենտրաուն վնասվածքի պատճառով չի մասնակցի այս ուսումնամարզական հավաքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում