«Բանանցը» ստուգողական խաղեր կանցկացնի

«Բանանցը» ստուգողական խաղեր կանցկացնի

«Բանանցի» ֆուտբոլիստներն այս օրերին մինի-հավաք են անցկացնում սեփական մարզահամալիրում, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական հանդիպում:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հուլիսի 15-ին, 18:30-ին «Բանանցի» մրցակիցը կլինի «Փյունիկ-2»-ը, իսկ հուլիսի 18-ին, 11:00-ին՝ «Ալաշկերտ-2»-ը: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան «Բանանց» մարզահամալիրում:

Հիշեցնենք, որ 2015/16 մրցաշրջանին պատրաստվելու ընթացքում «Բանանցն» արդեն երեք ստուգողական հանդիպում է անցկացրել, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • «Ալաշկերտ» – «Բանանց»` 2:0
  • «Բանանց» – «Գանձասար»` 3:1
  • «Բանանց» – «Բանանց-2»` 8:4
Հետևեք մեզ նաև Telegram-ում