«Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի «Կրասնոդարի» հետ

«Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի «Կրասնոդարի» հետ

Այսօր` հուլիսի 14-ին «Արարատը» մեկնում է Կրիմսկ, որտեղ մինչև հուլիսի 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:

Հուլիսի 15-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ: Հանդիպումը կկայանա ռուսական ակումբի մարզաբազայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Հուլիսի 18-ին «Արարատը» կմրցի «Կուբանի» երկրորդ թիմի հետ, իսկ հուլիսի 23-ին կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը. մրցակիցը դեռ հայտնի չէ:

«Արարատի» կազմում Կրիմսկ կմեկնի նաև ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով վերադարձել է մեր թիմ և արդեն պայմանագիր է ստորագրել: Հավաքի ընթացքում «Արարատում» փորձաշրջան կանցնի 25-ամյա բրազիլացի հարձակվող Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան, ով նախկինում հանդես է եկել «Պարանավայի», «Գուարանի», «Պարանաիբա» և «Էստրելա դե Նորտե» թիմերում:

Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ` Արամ Հայրապետյան, Գևորգ Պրազյան:

Պաշտպաններ` Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հայկ Չիլինգարյան:

Կիսապաշտպաններ` Կարլո Չուեկա, Ումարու Կաինա, Մոյսես Օրոզկո, Մհեր Սահակյան, Ռոբերտո Կասաբելյա, Արեգ Ազատյան, Բրայան դե լա Ֆուենտե, Բենիկ Հովհաննիսյան, Զավեն Բուլուտ, Սարգիս Կարապետյան:

Հարձակվողներ` Ալեքսանդր Ռակիչ, Գևորգ Նռանյան, Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում