Կասիլյասը պաշտոնապես ներկայացվել է որպես «Պորտուի» ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

Կասիլյասը պաշտոնապես ներկայացվել է որպես «Պորտուի» ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես «Պորտուի» ֆուտբոլիստ: Պորտուգալական թիմում Կասիլյասը հանդես է գալու 12 համար մարզահագուստով: Կասիլյասն այցելել է ակումբի մարզաբազա, պաշտոնական խանութ, ապա թանգարան, իսկ շուտով միանալու է նոր թիմակիցներին, ովքեր ուսումնամարզական հավաք են անցկացնում Հոլանդիայում:

«Պորտուի» թանգարան կատարած այցելությունից հետո Կասիլյասն իր հիացմունքն է արտահայտել, նշել է, որ կփորձի կարճ ժամանակահատվածում ավելի լավ ծանոթանալ ակումբի պատմությանը և հույս է հայտնել, որ որոշ ժամանակ հետո այս թանգարանում իր անկյունը կունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում