«Բարսելոնան» վերսկսել է մարզումները (տեսանյութ, ֆոտոշարք)

«Բարսելոնան» վերսկսել է մարզումները (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» սկսել է նախապատրաստվել 2015-16թթ. մրցաշրջանին:

Լուիս Էնրիկեի սաներն արձակուրդից հետո այսօր առաջին մարզումն են անցկացրել: Կատալոնական թիմին արդեն միացել են Անդրես Ինյեստան, Լուիս Սուարեսը, նորեկ Արդա Թուրանը, իսկ Մեսսին, Մասկերանոն, Նեյմարը, Ալվեսը և Բրավոն Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար հավելյալ հանգստի հնարավորություն են ստացել:

«Բարսելոնայի» այսօրվա մարզումից որոշ լուսանկարներ և տեսանյութ ներկայացված են ձեր ուշադրությանը:


Հետևեք մեզ նաև Telegram-ում