Աբրահամը և Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (ֆոտոշարք)

Աբրահամը և Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (ֆոտոշարք)

Հուլիսի 14-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ և Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի չորրորդ մենամարտը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):

Հետևեք մեզ նաև Telegram-ում