«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Մելբուրնում (ֆոտոշարք)

«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Մելբուրնում (ֆոտոշարք)

Ավստրալիա ժամանելուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հուլիսի 14-ին առաջին մարզումն են անցկացրել Մելբուրնի մարզադաշտում:

«AS»-ի հաղորդմամբ մարզման գլխավոր դերակատարները եղել են Կրիշտիանու Ռոնալդուն և Լուկա Մոդրիչը, ովքեր իրենց հիանալի են զգում: Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ վնասվածք ստացած դարպասապահ Կեյլոր Նավասը մարզվել է ընդհանուր խմբում` Ֆերնանդո Պաչեկոյի և Ռուբեն Յանեսի ընկերակցությամբ:

Ռաֆայել Բենիտեսի սաների մարզումից որոշ լուսանկարներ  ներկայացված են ձեր ուշադրությանը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում