Չեմպիոնների լիգա. «Մոլդեն» ջախջախեց «Փյունիկին»

Չեմպիոնների լիգա. «Մոլդեն» ջախջախեց «Փյունիկին»

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» խոշոր հաշվով պարտություն կրեց և գրեթե զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Նորվեգական «Մոլդեի» հետ արտագնա խաղում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնը հինգ գոլ բաց թողեց: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Էլյունուսին, իսկ հանդիպման վերջնամասում դուբլ ձևակերպեց Օլա Կամարան, ևս մեկ գոլ էլ խփեց Մատիաս Մոստրեմը: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 21-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Մոլդե»-«Փյունիկ»` 5:0
Գոլերը` Էլյունուս 35՛, 44՛, Կամարա 84՛, 90+2՛, Մոստրեմ 90+5՛

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում