«Վալենսիան» նոր կիսապաշտպան ունի (տեսանյութ, լուսանկարներ)

«Վալենսիան» նոր կիսապաշտպան ունի (տեսանյութ, լուսանկարներ)

«Բրագայի» կիսապաշտպան Դանիլո Բարբոզան 2015-16թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Վալենսիայում»: Իսպանական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բարբոզային վարձակալել են տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունքով:

Նշենք, որ 19-ամյա Բարբոզան Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում