Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթել է «Փյունիկ-2»-ին

Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթել է «Փյունիկ-2»-ին

Հուլիսի 15-ին սեփական մարզաբազայում մինի-հավաք անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական խաղում 1-0 հաշվով հաղթել է «Փյունիկ-2»-ին:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն այս հանդիպման յուրաքանչյուր խաղակեսում տարբեր կազմեր է դաշտ դուրս բերել: Առաջին կեսում գոլեր չեն գրանցվել, իսկ երկրորդ կեսում` 58-րդ րոպեին, Օրբելի Համբարձումյանը հաղթանակի է պարգևել իր թիմին: 

«Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին և երկրորդ կեսերին մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները.

Առաջին կես. Ստեփան Ղազարյան – Վլատկո Դրոբարով, Արամ Շահնազարյան, Բոյան Միխայլովիչ, Վարդան Մովսիսյան – Կարեն Հարությունյան, Նաիրի Մինասյան – Վահագն Այվազյան, Լաերսիո, Էմիլ Եղիազարյան – Սարգիս Բալոյան:

Երկրորդ կես. Արթուր Թորոյան – Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Գագիկ Մաղաքյան, Արմեն Մանուչարյան – Դավիթ Մարգարյան, Անդրանիկ Քոչարյան, Վալտեր Պողոսյան, Հովհաննես Փանոսյան, Տիգրան Ղազարյան – Օրբելի Համբարձումյան:

Հավելենք, որ հաջորդ ստոգողական հանդիպումը «Բանանցը» կանցկացնի հուլիսի 18-ին՝ «Ալաշկերտ-2»-ի դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում