«Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Կրասնոդարին»

«Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Կրասնոդարին»

Ռուսաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատն» այսօր ընկերական խաղում մրցեց Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ: Կրասնոդարյան ակումբի մարզաբազայում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Հաղթական գոլի հեղինակը բրազիլացի հարձակվող Արին է:

Կրասնոդար, ստուգողական հանդիպում

«Կրասնոդար» – «Արարատ»` 1:0
Գոլը` Արի 20՛

«Կրասնոդար». Դիկան (Սինիցին), Պետրով (Բատյուտյին), Գրանկվիստ (Ստարկով), Սիգուրդսոն (Գոգլիչիձե), Ենջեյչիկ (Մարչենկո), Գազինսկի (Տորբինսկի), Ախմեդով (Էբուե), Մամաև (Ստեժկո), Սմոլով (Լաբորդե), Պերեյրա (Վանդերսոն), Արի (Բիստրով):

«Արարատ». Գևորգ Պրազյան (Արամ Հայրապետյան), Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Նորայր Գրիգորյան, Ռոբերտո Կասաբելյա (Սարգիս Կարապետյան), Մոյսես Օրոզկո (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Բենիկ Հովհաննիսյան), Կարլո Չուեկա (Բրայան դե լա Ֆուենտե), Գևորգ Նռանյան (Զավեն Բուլուտ), Ալեքսանդր Ռակիչ (Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվա):

«Արարատի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղից հետո «Արարատը» մեկնել է Կրիմսկ, որտեղ կշարունակվի ուսումնամարզական հավաքը: Հուլիսի 18-ին «Արարատը» կխաղա «Կուբանի» երկրորդ թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում