«Սպարտակը» մեկնարկեց ոչ-ոքիով, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակը» մեկնարկեց ոչ-ոքիով, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի 2015-16թթ. առաջնության մեկնարկային տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Ուֆային»:

Դմիտրի Ալինչևի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում մոսկովյան թիմին հաջողվեց մեկ միավոր վաստակել: 12-րդ րոպեին Խարիս Խանջիչն առաջ մղեց հյուրերին: 12 րոպե անց «Սպարտակին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Սերդար Տասկին: 31-րդ րոպեին երկրպագուներին անթույլատրելի ժեստ ցույց տալու խաղադաշտից հեռացվեց Էմանուել Ֆրիմպոնգը, սակայն «Սպարտակին» այդպես էլ չհաջողվեց թվային առավելությունն օգտագործել հաղթանակի հասնելու համար:

67-րդ րոպեին հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ. այս անգամ Արտյոմ Ռեբրովի դարպասը գրավեց Դմիտրի Ստոցկին: «Սպարտակին» հաջողվեց խուսափել պարտությունից 80-րդ րոպեին, երբ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց նորեկ Զե Լուիշը: Վերջինս 63-րդ րոպեին խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի փոխարեն: Ի տարբերություն Մովսիսյանի` Արազ Օզբիլիսը խաղաժամանակ չստացավ:

Ռուսաստանի առաջնություն, 1-ին տուր

«Սպարտակ»-«Ուֆա»` 2:2
Գոլերը` Տասկի 24՛, Զե Լուիշ 80՛ – Խանջիչ 12՛, Ստոցկի 67՛
Հեռացում` Ֆրիմպոնգ 31՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում